
Այս կայքում բազար-բլոտի օրենքները վերցված են Հայաստանի Բազար-Բլոտի ֆեդերացիայի կողմից հրատարակած "Բազար-բլոտ կանոններ և կարգավորումներ" գրքից:
Գիրքը կարող եք գնել գրախանութներում կամ աոցանց, օրինակ` այստեղից
Այս կարգավորումները մշակված են Բազար-բլոտի մրցումներ և պաշտոնական պարտիաներ անցկացնելու նպատակով։
1.2 Բազար-բլոտի մրցումների մասնակիցները (մրցավարները և խաղացողները) խաղում առաջնորդվում են Բազար-բլոտ խաղի` վերը շարադրված կանոններով։
1.3 Մասնակիցների կազմի հարցեր, վիճակահանություն, մասնակիցների տեղավորում, մրցաշարի սկզբունքներ, գլխավոր և մյուս մրցավարների նշանակում. այս ամենով զբաղվում են մրցաշարի կազմակերպիչները` ընդունած որոշումները տարածելով մասնակից բացառապես բոլոր զույգերի վրա:
2.1 Յուրաքանչյուր մրցաշարին նախորդում է մի գործընթաց, որն իր մեջ ներառում է` մրցաշարի մրցավարի ընտրություն, խաղասեղան, խաղաքարտերի հավաքածու, հաշիվը գրանցելու համար թուղթ ու գրիչ, վիճակահանություն, որով որոշվում է, թե ով որտեղ է նստելու, և ով է առաջինը բաժանելու խաղաքարտերը։
2.2 Մրցաշարի գլխավոր մրցավարը խաղի մրցավար է նշանակում մրցաշարի մրցավարներից ինչ-որ մեկին: Մրցավարի հիմնական խնդիրներն են
2.3 Խաղասեղանն առաջարկում է մրցավարը, այդ հարցը քննարկվում է թիմերի կողմից և կարող է լուծվել կոնսեսուսի սկզբունքով։
2.4 Խաղի համար խաղաքարտերի հավաքածուն առաջարկում է մրցաշարի մրցավարը: Նա նախապես պարտավոր է հաշվել խաղաքարտերը և ստուգել, որ նշած քարտեր չլինեն: Եթե լինեն, մրցավարը պետք է անհապաղ փոխի խաղաքարտերի հավաքածուն:
2.5 Մրցաշարի մրցավարը վիճակ է գցում թիմերի ավագների միջև։ Հաղթողը որոշում է, թե ով որտեղ է նստում:
2.6 Մրցավարը տեղ է գրավում նույն սեղանի շուրջ, հետևում է խաղին, հաշվում և գրանցում է միավորները:
Մրցավարը պար տավոր չէ նայել խաղաքարտերը, եթե դա անհրաժեշտ չէ:
3.1 Խաղացողները պարտավոր են հարգանք ցուցաբերել միմյանց, մրցակցի և մրցավարի նկատմամբ:
3.2 Բոլոր քննարկումներն ու խաղացողների կողմից էմոցիաների արտահայտումները հնարավոր են միմիայն միավորների հաշվարկի, գրանցման և խաղաքարտերի բաժանման ընթացքում: Բաժանումից հետո մինչև վերջին` 8-րդ խաղարկության ավարտը թույլատրվում են միայն բառեր, որոնք կապված են պատվերի, համակցությունների հայտարարման հետ։ Բացի այդ, խաղացողները իրավունք ունեն Բազարի ժամանակ խնդրել կրկնել վերջին պատվերը, իսկ խաղարկության ժամանակ խնդրել ցույց տալ իրեն վերջինը փակված Ձեռի բոլոր խաղաքարտերը մինչև այն, երբ կավարտվի հաջորդ Ձեռի խաղարկությունը։ Այսինքն` 8 խաղաքարտ միանգամից նայելու իրավունք չկա. նախորդ Ձեռը կարելի է բացել և նայել, եթե ընթացիկ Ձեռի ժամանակ չի խաղարկվել 4-րդ խաղաքարտը:
3.3 Հուշումները բացառելու համար խաղացողների վարքը պետք է աչքի ընկնի մաքսիմալ կոռեկտությամբ։ Բոլոր հայտարարությունները խաղացողները պարտավոր են անել միանման, մասնավորապես պիտի միշտ ասել թիվը, հետո նոր մաստը (օրինակ` «8 Ղառը»)։ Ե՛վ պատվերի հայտարարումը, և՛ խաղաքարտերի հետ ծանոթացումը պիտի կատարվեն առանց էմոցիաների։
Խաղաքարտերը սեղանին պետք է նետվեն միատիպ, հնարավորինս սեղանի կենտրոնում: Այս կամ այն խաղաքարտի` ընդգծված ուժով կամ ձևով սեղանին նետելը, խաղաքարտը իրեն կամ խաղընկերոջը կամ մրցակցին ընդգծված մոտ դնելը համարվում է չթույլատրված հուշում` նշմար:
Ձեռերը նույնպես պիտի սեղանից հավաքվեն միատիպ, ընդ որում Ձեռը միշտ հավաքում է այն խաղացողը, ում խաղաքարտը ավագն է: Նա պարտավոր է Ձեռը հավաքել և դասավորել ըստ խաղարկության հերթականության, նոր շրջել, որպեսզի վերջին Ձեռը ցույց տալու խնդրանքի դեպքում ճիշտ այդպես էլ բացի և ցուցադրի այն այդպիսով խաղացողները նաև զերծ կմնան ավելորդ հարցերից, թե որ խաղաքարտն ում է պատկանում)։
Չի կարելի քայլը մտածելու ընթացքում խառնել քարտերը։ Չի կարելի շեղվել և այլ զբաղմունքով տարվել, օրինակ` սեղանից հեռանալ, հեռախոսով զբաղվել, խոսել, ժեստեր անել:
3.4 Խաղացողներն իրավունք ունեն մրցավարի ուշադրությունը հրավիրելու մրցակցի չթույլատրված վարքի և Բազար-բլոտ խաղի կանոնների խախտումների վրա:
4.1 Մրցավարը ամրագրում է խաղացողների խախտումները և սխալները: Այդպիսի խախտումներ են
4.2 Բոլոր խախտումներն ու սխալները, որոնք նկատել է մրցավարը, կամ հուշել են խաղացողները, մրցավարն ինքնուրույն բաժանում է 3 կատեգորիաների.
4.3 Կատեգորիա «Ա» - Մրցավարն ուղղում է սխալը և նկատողություն է անում խաղացողին: Տարածված սխալներից է քարտերի բաժանումը ոչ ըստ հերթի։ Այս դեպքում արդեն բաժանված խաղարկությունը ըստ կարգի խաղարկվում է, այսինքն, եթե, օրինակ, խաղացողը բաժանել է մրցակցի փոխարեն, խաղն սկսում է մրցակիցը: Հնարավոր է, որ խաղացողը սխալ է տեսել համակցությունը. օրինակ` չունի, բայց հայտարարել է համակցություն, կամ հայտարարել է համակցություն, որը չպետք է հայտարարեր: Շատ խաղացողներ ոգևորվում են և խաղաքարտերը ընդգծված ուժեղ նետում, նախօրոք պատրաստում են խաղաքարտը կամ թերզը` ակամա լրացուցիչ տեղեկատվություն հաղորդելով խաղընկերոջը (օրինակ` խաղընկերը կարող է գլխի ընկնել, որ եթե Թերզը ցուցադրելու համար պատրաստել է 2 խաղաքարտ, ուրեմն 3-րդ անդամը արդեն խաղարկված խաղաքարտերի մեջ է, և հակառակը), հանում և հետ են դնում խաղաքարտը, խաղարկում մի ուրիշը:
Այս բոլոր դեպքերում, եթե մրցավարը կարծում է, որ միտում չկա, և խաղի ընթացքը խախտման հետևանքով չի փոխվել, դիտողություն է անում խաղացողին, պահանջում հետագայում բացառել նմանօրինակ խախտումները։
Կատեգորիա «Բ» - Մրցավարն ընդհատում է խաղարկությունը, և մրցակիցը շարունակում է այն սխալի պահից, ընդ որում խախտողի համար ամենաաննպաստ ձևով։ Եթե սխալն այնպիսին է, որ հնարավոր չէ խաղի հետագա արդար, բնականոն շարունակություն, մրցավարն ընդհատում է խաղարկությունը, խախտող թիմին պատժում է տվյալ խաղարկության ընթացքում հնարավոր առավելագույն միավոր գրանցելով մրցակից թիմին (Տակ, այսինքն` 16+պատվերի թիվ+համակցություններ, իսկ եթե տեսականորեն հնարավոր է տվյալ քարտերի պարագայում՝ Կապուտ):
Հաճախ կրկնվող սխալներից է խաղաքարտերի ցուցադրումը, որոնք չպետք է ցուցադրվեին այդ պահին։ Օրինակ՝ խաղացողը ձեռքից գցեց խաղաքարտը, այն տեսավ խաղընկերը, խաղացողը ցուցադրեց համակցությունը, որը չպետք է ցույց տար և այլն։ Այս իրավիճակներում ընդունված կարգավորումը հետևյալն է` ցուցադրված խաղաքարտը կամ խաղաքարտերը բաց վիճակում մնում են սեղանի վրա` խաղացողի դիմաց: Մրցակիցը, որը նստած է անմիջապես նրանից հետո, այդ խաղացողի յուրաքանչյուր քայլից առաջ որոշում է ընդունում խաղացողը քայլ է անում ձեռքի խաղաքարտերի՞ց, թե՞ սեղանի քարտն է դնում (կամ քարտերից մեկը, ընդ որում սեղանին դրված քարտերից ընտրում է մրցակիցը): Կարևոր է, որ այս դեպքում որոշում է ոչ թե թիմը, այլ հաջորդը նստած խաղացողը միանձնյա, ընդ որում, եթե մյուս թիմակիցը հուշում է` ինչպես խաղարկել, սխալը գործած խաղացողն իրավունք ունի անմիջապես վերցնել սխալ նետված խաղաքարտը սեղանից։
Պարզ է, որ այդ ընթացքում չպետք է խախտվեն Բազար-բլոտի կանոնները: Փաստորեն, հենց ինքը՝ սխալ գործած խաղացողը, իր ամեն քայլից առաջ պետք է հայտնի, թե արդյո՞ք ունի քայլերի ընտրություն ձեռքին եղած խաղաքարտերի և սեղանի վրայի խաղաքարտերի միջև, և այդ ժամանակ նրան հաջորդող մրցակիցը որոշում է ընդունում՝ պետք է քայլ անել ձեռքում եղած քարտերից, թե՞ սեղանի քարտով (կամ քարտերից)։
Շատ է պատահում, երբ խաղացողը շփոթմամբ ոչ ճիշտ խաղաքարտ է խաղարկում, օրինակ` այլ մաստ է խաղում, մոռանում է Չախել, կամ ղոզի մաստի խաղաքարտի վրա ավելի մեծ ղոզի խաղաքարտ նետել։ Այս դեպքում`
- եթե դեռևս խաղարկության ընթացիկ շրջանն է, մյուս խաղացողները արդեն նետված իրենց խաղաքարտերը հետ են վերցնում, սխալ գործած խաղացողը խաղարկում է ճիշտ խաղաքարտ, իսկ սխալմամբ խաղարկված խաղաքարտը դրվում է սեղանին` խաղարկվելով վերը նշված կարգավորումներով.
- եթե սխալն անելուց հետո խաղարկության տվյալ շրջանը (Ձեռը) փակվել է, մրցավարը խախտող թիմին պատժում է տվյալ խաղարկության ընթացքում հնարավոր առավելագույն միավոր գրանցելով մրցակից թիմին, այսինքն` 16+պատվերի թիվ+համակցություններ:
Եթե խաղացողը Բազարի ժամանակ խոսել է ոչ իր հերթին, հայտարարությունը չի ընդունվում, իսկ նրա խաղընկերը զրկվում է հետագա Բազարին մասնակցելու իրավունքից (այդ թվում Քուանշ կամ Սուր հայտարարելու իրավունքից):
Եթե խաղացողը ցույց է տվել իր խաղաքարտերը` հայտարարելով, որ մնացյալ Ձեռերն իրենց թիմինն են, մրցակիցները կարող են վիճարկել այս պնդումը` մնացած Ձեռերի բաց, պարտադրված խաղարկությամբ, ընդ որում բացվում են նաև բոլոր խաղացողների մնացյալ խաղաքարտերը։ Խաղարկությունը Բազար-բլոտի կանոններով, բայց իրենց թիմի համար ամենանպաստավոր ձևով փորձում է խաղարկել Ձեռը առաջինը բացողից հաջորդը նստած մրցակիցը:
Կատեգորիա «Գ» - Սրանք, ըստ էության, անարդար խաղի դրևորման ձևեր են, որոնք Բազար-բլոտում ենթակա են ամենախիստ պատժի` պարտիայում պարտության գրանցումից ընդ հուպ մինչև մրցաշարում թիմի որակազրկում: Պետք է նկատի ունենալ, որ «Ա» կամ «Բ» կատեգորիայի խախտումներից ցանկացածը, եթե կրկնվում է, և մրցավարը դրանում ակնհայտ միտում է նկատում, դասվում է «Գ» կատեգորիայի խախտումների խմբում։ «Գ» կատեգորիայի խախտումներ են բոլոր տեսակի նշմարները, որոնք նույնպես հաստատվելու դեպքում պատժվում են թիմին պարտություն գրանցելով, իսկ եթե խաղը մրցաշարային է, ընդհանրապես տվյալ թիմին մրցաշարից հանելով։ Այն դեպքում, երբ մրցավարը նշմար է կասկածում թիմերից մեկի մոտ, բայց համոզված չէ իր կասկածների հիմնավոր լինելու հարցում, նա կարող է խաղացողներին խնդրել այլևս չկատարել տվյալ գործողությունը, որը նրա մեջ կասկած է առաջացրել։
4.4 Վիճելի դեպքերում մրցավարը կամ ցանկացած խաղացող պարտավոր են դիմել մրցաշարի գլխավոր մրցավարին, որի որոշումը բոլոր վիճելի և չկարգավորված իրավիճակներում համարվում է վերջնական:
5.1 Յուրաքանչյուր խաղարկության մեջ մրցավարը ամրագրում է պատվերը, Քուանշ և Սուր հայտարարությունները, խաղարկության վերջում հաշվում է թիմերի միավորները և հսկում է խաղարկության արդյունքի գրանցումը:
5.2 Խաղացողները կարող են նորից հաշվել միավորները, հայտնաբերելու դեպքում ցույց տալ մրցավարին կամ գրան ցողին` ուղղելու սխալ գրանցումը:
5.3 Մրցաշարի ավարտի մասին հայտարարելուց հետո մրցաշարի գլխավոր մրցավարը մյուս մրցավարներից հավաքում է մրցաշարի գրառումների արձանագրությունները և հայտնում արդյունքը:
5.4 Պարտիայի արդյունքի հրապարակումից հետո` 10 րոպեի (կամ տվյալ մրցաշարի կանոնակարգով սահմանված ժամանակի) ընթացքում պարտված թիմը կարող է բողոքարկել: Այս դեպքում վերջնական որոշումը կայացնում է մրցաշարի գլխավոր մրցավարը։
6.1 Եթե մրցակիցների միջև կան վստահելի հարաբերություններ, որոնք հաստատվում են բոլոր 4 խաղացողների կողմից, ապա նրանք մրցաշարի կազմակերպման և անցկացման բոլոր հարցերը կարող են վերցնել իրենց վրա։
6.2 Մրցավարը հատուկ մրցաշարի արդյունքը թիմերից ընդունում է այն տեսքով, ինչպես որ նրանք արձանագրել են։
6.3 Հատուկ մրցաշարի ընթացքում տարաձայնությունների առաջացման դեպքում թիմերը կարող են դիմել գլխավոր մրցավարին վիճելի իրավիճակը լուծելու խնդրանքով։ Այս դեպքում ևս գլխավոր մրցավարի գործողությունները և որոշումները պարտադիր և որոշիչ են թիմերի համար:
6.4 Եթե հատուկ մրցաշարում կողմերը հակառակ կարծիքներ են պնդում, և գլխավոր մրցավարն ի վիճակի չէ իրավիճակին օբյեկտիվ գնահատական ու լուծում տալ (օրինակ՝ ուղղել ընթացիկ հաշիվը), նա իրավունք ունի պարտություն գրանցելու երկու թիմերին էլ։